ԱՌԱՏ ԴԱՇՏԱՆ
Էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել սովորականից առատ դաշտանային արտահոսքի: Սակայն, դաշտանը կարող է ավելի առատ դառնալ այլ պատճառներից, ուստի նման դեպքերում խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
ԽԱՆԳԱՐՎԱԾ ՔՈՒՆ
նի խանգարումներն են՝ դժվարությամբ քուն մտնելը, գիշերվա կեսին կամ վաղ առավոտյան արթնանալը:
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դաշտանադադարին նախորդող անցումային շրջանում կանանցից շատերի մոտ առաջանում է (կամ շատանում է) անհանգստության զգացողությունը, դյուրագրգռությունը կամ ընկճվածությունը:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄԱՀՈՐԴԱՆՔՆԵՐ
Հորմոնների մակարդակի փոփոխությունը կարող է սահմանափակել մեր ներքին ջերմակարգավորման մեխանիզմների հնարավորությունները։ Արձագանքելով այդ փոփոխությանը՝ մարմինը սկսում է տարածել իր ներքին ջերմությունը։ Ջերմահորդանքը դրա ցերեկային դրսևորումն է։
ՑԱՎՈՏ ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐ
20-ից 30 տարեկան կանանցից շատերի մոտ կրծքագեղձերը դաշտանից առաջ ցավոտ են դառնում, իսկ 30-ից հետո դա սովորաբար անցնում է: Սակայն, երբ սկսում է բարձրանալ և անկանոն դառնալ էստրոգենի մակարդակը, որոշ կանանց մոտ կրծքագեղձերը դաշտանից առաջ նորից ցավոտ են դառնում:
ԳԼԽԱՑԱՎԵՐ
Երբ հորմոնային համակարգը սկսում է փոփոխվել, հաճախ դաշտանից առաջ գլխացավեր են առաջանում։ Իսկ նախկինում գլխացավեր կամ միգրեն ունեցող կանանցից շատերի մոտ վիճակը վատթարանում է:
ՔԱՇԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Հորմոնային տատանումների պատճառով որոշ կանանց մոտ նկատվում է քաշի ավելացում, որը պայմանավորված չէ չափից շատ սննդի ընդունման կամ բարձր էներգետիկ արժեք ունեցող մթերքի օգտագործման հետ:
ԿԾԿՈՒՄՆԵՐ
Որովայնի նախադաշտանային կծկումները, որոնք տեղի են ունենում դեռահասության շրջանում, կարող են 20-30 տարեկանում վերանալ, հատկապես ծննդաբերած կանանց մոտ: Երբ հորմոնների մակարդակը սկսում է տատանվել, նորից կարող են նախադաշտանային կծկումներ առաջանալ:
ԱՎԵԼԻ ԿԱՐՃ ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼ
Սովորականից ավելի կարճ ցիկլերը անցումային շրջանի փոփոխությունների առաջին նշաններից են։ Սակայն, եթե չհետևել դաշտանի օրերին, ցիկլի կրճատումը դժվար կլինի նկատել:
ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՄԱՆ ՆՎԱԶՈՒՄ
Կանանցից շատերը նշել են, որ անցումային տարիների ընթացքում իրենց մոտ նվազել է սեռական հակումը:
ՀԵՇՏՈՑԻ ՉՈՐՈՒԹՅՈՒՆ
Դաշտանադադարից առաջ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով առաջանում է հեշտոցի չորություն, որը կարող է դրսևորվել քորի զգացումով կամ ցավերով սեռական հարաբերության ժամանակ։
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ «ՄՇՈՒՇ»
Անցումային շրջանում կանայք հաճախ նշում են, որ ավելի մոռացկոտ են դարձել, դժվարությամբ են կենտրոնանում և որոշումներ կայացնում:
Դաշտանադադարի անցման ընթացքում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Դա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ որոշակի ախտանիշների առաջացման պատճառները: