Scroll Top

Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ օգնենք հնարավորինս շատ բան իմանալ այս անցումային շրջանի մասին:

Մենք օգտագործում ենք «դաշտանադադարային անցում» արտահայտությունը, երբ փորձում ենք ամփոփել հորմոնային տատանումների հետ կապված բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դաշտանադադարին նախորդող ժամանակաշրջանում, այդ թվում դեռևս կանոնավոր դաշտանային ցիկլեր ունենալու ժամանակ:

Տեսեք, թե ինչպիսի հորմոնային փոփոխություններ են տեղի ունենում կանանց մոտ դաշտանադադարին նախորդող տարիներին:

Իմացեք դաշտանային ցիկլը կարգավորող հորմոնների մասին:

Հորմոնային փոփոխությունների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար թարմացրեք ձեր գիտելիքները դաշտանային ցիկլի վերաբերյալ:

Իմացեք ավելին՝ ծանոթանալով երկայնական ուսումնասիրություններում մասնակցած 35-55 տարեկան կանանց կողմից նշված 12 առավել տարածված ախտանիշների մասին:

ԱՌԱՏ ԴԱՇՏԱՆ

Էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել սովորականից առատ դաշտանային արտահոսքի: Սակայն, դաշտանը կարող է ավելի առատ դառնալ այլ պատճառներից, ուստի նման դեպքերում խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

ԽԱՆԳԱՐՎԱԾ ՔՈՒՆ

նի խանգարումներն են՝ դժվարությամբ քուն մտնելը, գիշերվա կեսին կամ վաղ առավոտյան արթնանալը:

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դաշտանադադարին նախորդող անցումային շրջանում կանանցից շատերի մոտ առաջանում է (կամ շատանում է) անհանգստության զգացողությունը, դյուրագրգռությունը կամ ընկճվածությունը:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄԱՀՈՐԴԱՆՔՆԵՐ

Հորմոնների մակարդակի փոփոխությունը կարող է սահմանափակել մեր ներքին ջերմակարգավորման մեխանիզմների հնարավորությունները։ Արձագանքելով այդ փոփոխությանը՝ մարմինը սկսում է տարածել իր ներքին ջերմությունը։ Ջերմահորդանքը դրա ցերեկային դրսևորումն է։

ՑԱՎՈՏ ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐ

20-ից 30 տարեկան կանանցից շատերի մոտ կրծքագեղձերը դաշտանից առաջ ցավոտ են դառնում, իսկ 30-ից հետո դա սովորաբար անցնում է: Սակայն, երբ սկսում է բարձրանալ և անկանոն դառնալ էստրոգենի մակարդակը, որոշ կանանց մոտ կրծքագեղձերը դաշտանից առաջ նորից ցավոտ են դառնում:

ԳԼԽԱՑԱՎԵՐ

Երբ հորմոնային համակարգը սկսում է փոփոխվել, հաճախ դաշտանից առաջ գլխացավեր են առաջանում։ Իսկ նախկինում գլխացավեր կամ միգրեն ունեցող կանանցից շատերի մոտ վիճակը վատթարանում է:

ՔԱՇԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

Հորմոնային տատանումների պատճառով որոշ կանանց մոտ նկատվում է քաշի ավելացում, որը պայմանավորված չէ չափից շատ սննդի ընդունման կամ բարձր էներգետիկ արժեք ունեցող մթերքի օգտագործման հետ:

ԿԾԿՈՒՄՆԵՐ

Որովայնի նախադաշտանային կծկումները, որոնք տեղի են ունենում դեռահասության շրջանում, կարող են 20-30 տարեկանում վերանալ, հատկապես ծննդաբերած կանանց մոտ: Երբ հորմոնների մակարդակը սկսում է տատանվել, նորից կարող են նախադաշտանային կծկումներ առաջանալ:

ԱՎԵԼԻ ԿԱՐՃ ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼ

Սովորականից ավելի կարճ ցիկլերը անցումային շրջանի փոփոխությունների առաջին նշաններից են։ Սակայն, եթե չհետևել դաշտանի օրերին, ցիկլի կրճատումը դժվար կլինի նկատել:

ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՄԱՆ ՆՎԱԶՈՒՄ

Կանանցից շատերը նշել են, որ անցումային տարիների ընթացքում իրենց մոտ նվազել է սեռական հակումը:

ՀԵՇՏՈՑԻ ՉՈՐՈՒԹՅՈՒՆ

Դաշտանադադարից առաջ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով առաջանում է հեշտոցի չորություն, որը կարող է դրսևորվել քորի զգացումով կամ ցավերով սեռական հարաբերության ժամանակ։

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ «ՄՇՈՒՇ»

Անցումային շրջանում կանայք հաճախ նշում են, որ ավելի մոռացկոտ են դարձել, դժվարությամբ են կենտրոնանում և որոշումներ կայացնում: