Scroll Top

Առավել ադյունավետ դարձրեք ձեր հանդիպումը բժշկի հետ

Առողջապահության ոլորտի մասնագետի հետ ձեր հանդիպումը առավել արդյունավետ դարձնելու համար ստեղծեք ձեր շուրջդաշտանադադարի ընթացքի նկարագիրը
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Դաշտանադադարի անցումային շրջանում բուժօգնություն տրամադրողի հետ անբավարար փոխադարձ կապը կարելի է բացատրել միանգամից առաջացած բազմաթիվ ախտանիշների համադրությամբ, մեր կյանքի այս փուլի վերաբերյալ գիտահետազոտական տվյալների պակասով, ինչպես նաև հանդիպման համար տրամադրված ժամանակի սղությամբ։

Շուրջդաշտանադադարի ընթացքի նկարագրությունը կօգնի բժշկի այցի ժամանակ պարզաբանել ավելին, քան ակնկալում էիք։

Շուրջդաշտանադադարի նկարագրման ուղեցույցը մշակելիս մենք օգտվել ենք բուժաշխատողների հետ փոխադարձ կապի մասին մեզ տրամադրված ձեր անձնական պատմություններից և հաշվի ենք առել մեր սեփական փորձը։ Իրենց ներդրումն են ունեցել նաև դաշտանադադարի հարցերի շուրջ բուժօգնություն տրամադրող մեր խորհրդատուները։ Հուսով ենք, որ այս ուղեցույցի շնորհիվ շատ ավելի գոհ կլինեք
այցելության ժամանակ տրամադրված բուժծառայություններից:

Սեղմեք ներքևում տեղադրված պատկերին՝
ուղեցույցը տեսնելու և ձեր շուրջդաշտանադադարի ընթացքը նկարագրելու համար: