Scroll Top

Գործել` խորհրդակցելով բժշկի հետ

Եթե ապրելակերպի փոփոխություններով ձեզ չի հաջողվում ինքնուրույն մեղմացնել անցումային շրջանի հորմոնային տատանումներից առաջացած ձեր նոր փորձառությունները (դրանք անվանվում են նաև ախտանիշներ, թեև շուրջդաշտանադարը հիվանդություն չէ), ապա գտեք բուժօգնություն տրամադրող համապատասխան մասնագետի և գործեք համաձայն իր խորհուրդների։
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ինչպես գտնել բուժօգնություն տրամադրող ճիշտ մասնագետի

Առողջապահական ծառայություն տրամադրող մասնագետին փոխելը հեշտ չէ: Այն մասնագետը, որը բուժօգնություն էր ձեզ տրամադրում 20-ից 30 կամ 30-ից 40 տարեկան հասակում, միգուցե այլևս չկարողանա ուղորդել ձեզ 40-50 տարեկանում կամ 50-ից հետո տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների ժամանակ: Հայտնի է, որ կան փորձառու մասնագետներ, ովքեր բուժօգնություն են ցուցաբերում անցումային շրջանի ախտանիշների ժամանակ, բայց կան նաև համեմատաբար ավելի քիչ փորձ ունեցողներ։ Հաշվի առեք, որ այս փուլի վերաբերյալ համեմատաբար սակավ հետազոտություններ են իրականացվել և այդ պատճառով բուժօգնություն տրամադրող մասնագետներից շատերը չգիտեն և չեն ենթադրում, որ ձեր կողմից նկարագրած ախտանիշները պայմանավորված են հորմոնային փոփոխություններով:

Մինչդեռ, եթե դուք արդեն կարդացել եք այս կայքում տեղադրված նյութերը, ապա շատ ավելի բան գիտեք այս շրջանի հորմոնային փոփոխությունների մասին, քան առողջապահական ոլորտի որոշ մասնագետները: Եթե զինված եք նոր գիտելիքներով, ունեք գրառումներ ձեր ցիկլերի և ախտանիշների մասին, դուք կհասկանաք՝ որքանով է բուժօգնություն տրամադրող տվյալ մասնագետը համապատասխանում ձեր կարիքներին։

Այս փուլում ձեզ կարող են օգնել առողջապահական տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝

  • առաջնային բուժօգնություն տրամադրող թերապևտը կամ ընտանեկան բժիշկը
  • գինեկոլոգը
  • մանկաբարձուհին
  • բուժօգնություն տրամադրող բուժքույրը
  • ասեղնաբույժը
  • բժիշկ-բնաբույժը
  • ֆունկցիոնալ բժշկության մասնագետը։

Մենք ստեղծել ենք գործողության մի ուղեցույց, որը կօգնի ձեզ առավել արդյունավետ դարձնել ձեր հանդիպումը առողջապահության ոլորտի մասնագետի հետ։ (տե՛ս «Perisnapshot» բաժինը)

Առողջապահական ծառայություն տրամադրողին ընտրելիս հաշվի առեք որոշակի չափանիշներ

Մենք խրախուսում ենք գտնել այնպիսի բժիշկ-մասնագետի, ով հասկանում է, որ․

  1. եթե ձեր ցիկլերը դեռ կանոնավոր են, բայց սկսել են կարճանալ, ուրեմն ձեզ մոտ հորմոնային համակարգի փոփոխություններ են սկսվել, որոնք կարող են դրսևորվել ախտանիշներով․
  2. շուրջդաշտանադադարի առաջին փուլում հորմոնային փոփոխությունները սովորաբար պայմանավորված են լինում էստրոգենի անկանոն բարձրացումներով և պրոգեստերոնի նվազումով, այլ ոչ թե էստրոգենի ցածր մակարդակով։
  3. Կատարյալ մասնագետը․
  • ընդունում է այն փատը, որ հորմոնային փոփոխությունների այս ժամանակաշրջանի մասին դեռ շատ անհասկանալի հարցեր են մնացել,
  • ուշադիր լսում է, հաշվի է առնում և վավերացնում է ձեր նկատառումները,
  • հասկանում է, որ որոշ միջոցներ միայն որոշ դեպքերում են օգնում և պատրաստ է դրանք կրկնակի ստուգել, մինչև չգտնի առավել արդյունավետը:
Զարմանալի չէ, որ մի բժիշկ, որը չի հասկանում, որ հորմոնային փոփոխությունները կարող են սկսվել դաշտանային ցիկլերի փոխվելուց առաջ, կարծիք է հայտնում, որ այս ամենը՝ մեր երևակայության արդյունքն է։ Այդ ասելով, նա հսկայական բեռ է դնում կանանց ուսերին»:

– Ջեռլին Պրիոռ, հիմնադիր, Դաշտանային ցիկլի, օվուլյացիայի և հետազոտությունների կենտրոն

«Չնայած ձեր բժիշկն առաջինը պետք է սկսի քննարկել ձեզ հետ դաշտանադադարի ախտանիշները, բայց եթե նա խոսք չի բացում այդ մասին, խնդրում ենք ձեզ չկաշկանդվել և ինքնուրույն ներկայացնել ձեր խնդիրները: Իսկ եթե նա ձեզ կընդհատի և չի լսի, ապա նոր բժիշկ գտեք»:

– Բժիշկ Շերիլ Քինգսբերգ, MacDonald Համալսարանական հիվանդանոցների ցանցի Քլիվլենդի բժշկական կենտրոն/Կանանց հիվանդանոցի վարքային բժշկության բաժնի ղեկավար: