Scroll Top

Առատ դաշտան

Երբ հորմոնային համակարգը սկսում է փոփոխվել էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է սովորականից առատ դաշտանի պատճառ դառնալ։
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ե՞րբ է դաշտանը համարվում սովորականից առատ

Եթե ձեր «սուպեր» տամպոնները կամ հիգիենիկ միջադիրները թրջվում են 3-4 ժամը մեկ, ապա դա նորմալ առատությամբ դաշտան է համարվում։ Սակայն, եթե դուք ստիպված եք դրանք փոխել 1-2 ժամը մեկ կամ գիշերվա ընթացքում և՛ տամպոնի, և՛ միջադիրի կարիք ունեք, ապա ձեր դաշտանը սովորականից առատ է համարվում: Նման դեպքերում դուք պետք է այցելեք բժշկի, որպեսզի նա ստուգի, արդյոք ունեք երկաթդեֆիցիտային սակավարյունություն և բացառի հնարավոր անատոմիական պատճառները:

INTERVIEWS WITH EXPERTS
Video: Heavier than Normal Menstrual Flow

Հորմոնային հավանական պատճառներ

Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված սովորականից առատ դաշտանը, քանի որ պատճառ կարող են հանդիսանալ հորմոնային փոփոխությունները կամ անատոմիական խնդիրները:

Հորմոնային պատճառներ․Էստրոգենի մակարդակի բարձրացման պատճառով (1) արգանդի ներքին պատի մեջ (էնդոմետրիումում) լրացուցիչ հյուսվածքներ են կուտակվում և լորձաթաղանթի գերաճ է առաջանում։ Դաշտանային ցիկլի ավարտից հետո գերաճի ենթարկված լորձաթաղանթի շերտազատման պատճառով դաշտանը ավելի առատ է լինում:

Անատոմիական պատճառներ. սովորականից առատ դաշտանի պատճառ կարող են հանդիսանալ անբնական բջջային աճը, արգանդի պատի բարորակ ուռուցքները (ֆիբրոիդները), կամ դրա հյուսվածքի միգրացիան դեպի կոնքի խոռոչի այլ անատոմիական կառուցվածքներ (էնդոմետրիոզը), կամ էլ արգանդի ներքին լորձաթաղանթի պոլիպները:

Սովորականից առատ դաշտանի պատճառը պարզաբանելու և խնդրի լուծման լավագույն միջոցը գտնելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող միջոցներ

Հորմոնային փոփոխությունների արդյունքում առաջացած առատ արյան հոսքը նվազեցնելու համար խորհուրդ են տրվում ստորև նշված միջոցները։ Այնուամենայնիվ, այդ միջոցները ձեռնարկելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

ՈՍՀԲԴ-ներ (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր) Դրանց շարքին են պատկանում Motrin և Advil, generic դեղամիջոցները, որոնք նվազեցնում են արյան հոսքը՝ ընկճելով պրոստագլանդիններ կոչվող կենսաբանական նյութերի ազդեցությունը։ Արգանդի կծկումների առաջին նշանները ազդարարում են դրանց աճի սկիզբը, ուստի առատ արտահոսքի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում ՈՍՀԲԴ-ները ընդունել հենց այդ պահին։ Օգտագործեք դրանք ձեր բժշկի հետ խորհրդակցելուց հետո, 200-400 մգ չափաքանակով, ուտելու ընթացքում՝ ստամոքսի լորձաթաղանթը չվնասելու համար: Ապացուցված է, որ ՈՍՀԲԴ-ները նվազեցնում են դաշտանային արյան հոսքը 25%-ով (2,3):

Եթե ՈՍՀԲԴները չեն նվազեցնում արյան հոսքը և չեն թուլացնում կծկումները, ապա, բժիշկը կարող է նշանակել Տրանեքսամա թթու դեղամիջոցը: Հետազոտություններից մեկի համաձայն այն նվազեցնում է արյան հոսքը 54%-ով (4):

ՊՐՈԳԵՍՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ՊԱՐՈՒՅՐՆԵՐ (օրինակ՝ Mirena-ն) ԵՎ ԽՄԵԼՈՒ ՀԱԲԵՐ․ ապացուցված է, որ երկու տեսակի միջոցներն էլ զգալիորեն նվազեցնում են արյան հոսքը (5):

ՑԱԾՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՈՎ ԲԵՂՄՆԱԿԱՆԽԻՉ ՀԱԲԵՐ․ բժիշկները հաճախ են նշանակում այդ հաբերը, քանի որ ապացուցված է, որ դրանք նվազեցնում են արյան հոսքը (6): Սակայն, եթե վաղ անցումային շրջանում էստրոգենի մակարդակը բարձր է, որոշ կանանց մոտ դրանք կարող են խորացնել ախտանիշները:

ՊՐՈԳԵՍՏՈԳԵՆՆԵՐ. որոշ բժիշկներ դրանք նշանակում են դաշտանային արյան առատ հոսքը նվազեցնելու համար։ Կիրառելի են ինչպես Prometrium™-ի (պրոգեստերոն USP-ի) կենսաբանորեն նույնատեսակ պարկուճները, այնպես էլ միայն պրոգեստին պարունակող մինի հաբերը:

ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՀԵՌԱՑՈՒՄ՝ գինեկոլոգի կողմից բուժհիմնարկում իրականացվող գործողություն է, որի ժամանակ հատուկ գործիքով հեռացվում է (սովորաբար այրվում է) արգանդի ներքին լորձաթաղանթը: Սա զգալիորեն նվազեցնում է արյան հոսքը, հաճախ էլ վերջնականապես դադարեցնում է:

Ռեսուրսներ

How to Handle Heavy Flow, by The Centre for Menstrual Cycle and Ovulation Research

Overview of Treatments for Heavy Flow, PubMed Health

Natural Treatment of Heavy Bleeding, by Lara Briden

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:

REFERENCES

1. Moen MH, Kahn H, Bjerve KS, Halvorsen TBMenometrorrhagia in the perimenopause is associated with increased serum estradiolMaturities. 2004 Feb 20; 47(2):151-5.

2. Fraser IS, McCarron G, Markham R, Robinson M, Smyth E. Long-term treatment of menorrhagia with mefenamic acidObstet Gynecol. 1983 Jan; 61(1):109-12.

3. Lethaby A, Augood C, Duckitt K. Nonsteroidal anti-inflammatory drugs for heavy menstrual bleedingCochrane Database Syst Rev. 2000(1):CD000400.

4. Bonnarand  B. L. Sheppard. Treatment of menorrhagia during menstruation: randomised controlled trial of ethamsylate, mefenamic acid, and tranexamic acid. BMJ. 1996 Sep 7; 313(7057): 579–582.

5. Irvine GA, Campbell-Brown MB, Lumsden MA, Heikkilä A, Walker JJ, Cameron IT. Randomised comparative trial of the levonorgestrel intrauterine system and norethisterone for treatment of idiopathic menorrhagiaBr J Obstet Gynaecol. 1998 Jun; 105(6):592-8.

6. PubMed: What are the treatment options for heavy periods?