Scroll Top

Հորմոնային փոփոխություններ

Հորմոնային փոփոխությունները դաշտանադադարից առաջ երկու փուլերով են տեղի ունենում։ Առաջին փուլը սկսվում է դեռևս կանոնավոր դաշտանային ցիկլեր ունենալու ժամանակաշրջանում:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ե՞րբ են սկսվում հորմոնային համակարգի փոփոխությունները:

Դաշտանադադարի ախտանիշները, հատկապես ջերմահորդանքները և տրամադրության անկումը, կարող են առաջանալ դաշտանադադարի վաղ անցումային շրջանում մինչ անկանոն դաշտանների սկսվելը և շարունակվել վերջին դաշտանից հետո (1):
Interviews with Experts:
Dr. Marcie Richardson, ObGyn
Director, Menopause Clinic, Atrius Health
Asst. Clinical Professor, Harvard Medical School

Դաշտանադադարին նախորդող երկու փուլերն են. կանոնավոր և անկանոն դաշտանային ցիկլեր

Կանոնավոր դաշտանային ցիկլեր ունեցող կանայք հաճախ չեն գիտակցում, որ սկսվել է հորմոնային համակարգի փոփոխությունների առաջին փուլը։ Պետք է հիշել, որ այս փուլը սկսվում է նախքան դաշտանների բացակայությունը կամ նկատելիորեն անկանոն դառնալը:

Կանոնավոր դաշտանային ցիկլեր

Հորմոնային փոփոխություններ
  • Էստրոգենի մակարդակը ցիկլի ընթացքում անկանոն է՝ նորմայի սահմանը գերազանցող կտրուկ բարձրացումներ են տեղի ունենում, որոնք քաոսային բնույթ են կրում (2):
  • Ձվազատման բացակայության (անօվուլյացիոն ցիկլերի) պատճառով պրոգեստերոնի մակարդակը կարող է նվազել (2)։
  • Ցիկլի տևողությունը կրճատվում է մեկ կամ երկու օրով և երկար ժամանակ դաշտաններն ավելի հաճախակի են դառնում։ Կարող են պակասել նաև արյունային արտահոսքի օրերը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ամիս կանոնավոր դաշտանային ցիկլեր եք ունենում։
Հնարավոր ախտանիշներ
  • Ավելի առատ դաշտան
  • Ավելի կարճ դաշտանային ցիկլեր
  • Կրծքագեղձերի լարվածություն
  • Նախադաշտանային կծկումներ
  • Խանգարված քուն կամ գիշերային քրտնարտադրություն
  • Նախադաշտանային գլխացավերի սաստկացում
  • Նոր անհանգստություն, դյուրագրգռություն
  • Քաշի ավելացում, որը կապված չէ մարզումների կամ սննդակարգի փոփոխության հետ։

Անկանոն դաշտանային ցիկլեր

Հորմոնային փոփոխություններ
  • Էստրոգենի մակարդակը սովորաբար սկսում է նվազել, բայց կարող է անկայուն դառնալ և ժամանակ առ ժամանակ բարձրանալ
  • Անօվուլյացիոն ցիկլերի հաճախացման հետևանքով պրոգեստերոնի մակարդակը շարունակում է նվազել
  • Հերթական դաշտանը սպասվող օրերին սկսում է բացակայել։
Լրացուցիչ ախտանիշներ
  • Ջերմահորդանքներ
  • Հեշտոցի չորություն
  • Ցավեր սեռական հարաբերության ժամանակ
  • Տրամադրության անկում
  • Մաշկի չորություն և բարակում։
Ծանոթագրություն. Պետք չէ կարծել, որ դաշտանադադարին նախորդող երկու փուլերի միջև միշտ ժամանակացույցի սլաքի ուղղությամբ գծային առաջընթաց է լինում։ Լինում են դեպքեր, երբ

դաշտանային ցիկլը ուշացումներից հետո կարող է կրկին կանոնավոր դառնալ։ Երբեմն էլ, դաշտանները կարող են վերսկսվել մի քանի ամիս բացակայությունից հետո։ Այդ հարցի շուրջ մենք զրուցեցինք մի մանկաբարձ-գինեկոլոգի հետ, որը այդ առաջընթացը համեմատեց Շեքսպիրյան պիեսի մահվան տեսարանի հետ (դուք կարծում եք, որ դա է հերոսների վերջաբանը, բայց նրանք վերադառնում են՝ ներկայացնելով մի քանի նոր դրվագներ)։

Յուրաքանչյուր անձի փորձը եզակի է: Հորմոնների տատանումները կարող են հանգեցնել բազմազան ախտանիշների:

Ի՞նչ է կատարվում իմ հորմոնների հետ: Կրկնություն.

Առաջին փուլում, երբ դաշտանները կանոնավոր են, էստրոգենի կտրուկ նվազում դեռ տեղի չի ունենում։ Այս փուլում էստրոգենի մակարդակը դեռևս բարձր է և ժամանակ առ ժամանակ անկանոն բնույթի ցատկումներ են տեղի ունենում (2,3,4)։ էստրոգենը նվազում է ավելի ուշ, երբ կինը մոտենում է դաշտանադադարին և սկսում են բացակայել նրա հերթական դաշտանները։

Դաշտանադադարին նախորդող տարիներին թերի ձվազատման կամ դրա խանգարումների հետևանքով պրոգեստերոնի մակարդակը կտրուկ նվազում է։

Մենք կարծում էինք, որ դաշտանադադարը մի բան է, որը պետք է շատ ավելի ուշ տեղի ունենար։ Դեռ վերջերս էինք դարձել 40 տարեկան և կանոնավոր դաշտան էինք ունենում, ուստի մտքներովս էլ չէր անցնում վերագրել մեր խանգարված քունը և տրամադրության անկումները հորմոնային փոփոխություններին:

 

Ջո և Նինա, WLB-ի համահիմնադիրներ

Ինչպես է փոփոխվում հորմոնային համակարգը

Կնոջ հորմոնային համակարգը կյանքի ընթացքում կարելի է բաժանել երեք փուլերի:

Բայց իրականում, կա նաև զրոյական փուլ, որը սկսվում է այն պահից, երբ աղջիկն առաջին անգամ դաշտան է ունենում: Աստիճանաբար, նրա հորմոնային համակարգում կանոնավոր ռիթմիկ փոփոխություններ են հաստատվում և դաշտանային ցիկլերը ավելի կանխատեսելի են դառնում, ինչը բնորոշ է Փուլ 1-ին (ստորև): Այս զրոյական փուլը կոչվում է «սեռական հասունացման շրջան»։ Առաջին դաշտանի լատինական անվանումն է՝ «մենարխե»։

Փուլ I․
Կանխատեսելի տատանումներ

(հայտնի է նաև որպես «վերարտադրողական տարիներ»)

Ցիկլերը կայունանում են առաջին դաշտանից մի քանի տարի անց, որից հետո հորմոնային համակարգի տատանումները տեսականորեն կանխատեսելի են դառնում,  ինչի արդյունքում ձևավորվում է սովորական (տիպիկ) դաշտանային ցիկլը։ Եթե այդ ցիկլը մտովի կրկնենք 6 ամիսների (180 օրվա) ընթացքում, ապա այսպիսի պատկեր կունենանք (տե՛ս գծապատկերը ստորև).

Այս փուլն երբեմն անվանում են «նախադաշտանադադար» (քանի որ այն տեղի է ունենում դաշտանադադարային անցումից առաջ)։

Փուլ II․
Անկանխատեսելի «քաոս»

(հայտնի է նաև որպես «դաշտանադադարային անցում»)

Արդեն 35-45 տարեկանում հորմոնների մակարդակի տատանումների արդյունքում սկսում է փոփոխվել հորմոնային համակարգը։ Հաճախ նկատվում է էստրոգենի մակարդակի բարձրացում, երբեմն էլ՝ պրոգեստերոնի նվազում: Այս տատանումների պատճառով ամեն ինչ, անգամ զգացմունքները քաոսային են թվում:

Այս փուլը հիշատակվում է որպես «դաշտանադադարային անցում» կամ «շուրջդաշտանադադար»:

Ներկայացված է մի կնոջ տվյալների վիզուալ պատկերը (հղում՝ Santoro N, Brown JR, Adel T, Skurnick JH. J Clin Endocrinol Metab. 1996 Apr; 81(4):1495-501. Նյութը տեղադրված է հոդվածի հեղինակ՝ Նանետ Սանտորոյի թույլտվությամբ:

Փուլ III.
Հարաբերական կայունություն

(հայտնի է նաև որպես «դաշտանադադար»)

Դաշտանադադարից հետո ձվարաններն այլևս չեն արտադրում ֆոլիկուլներ, ինչի արդյունքում հորմոնները, որոնք նախկինում պարբերաբար բարձրանում և իջնում էին ցիկլերը վերահսկելու նպատակով, այլևս չեն տատանվում և մնում են նույն մակարդակում: Մակերիկամներում և ճարպային հյուսվածքներում շարունակվում է փոքր քանակությամբ էստրոգեն հորմոնի արտադրությունը։

Այս փուլում կնոջ մասին խոսելիս ասում են, որ նա «դաշտանադադարի մեջ է» կամ էլ գտնվում է «հետդաշտանադադարային շրջանում»:

Ծանոթագրություն. Տվյալները հիմնված են Harvard Women’s Health Watch-ի կողմից 1999թ. սեպտեմբերին հրապարակված նույնանման գծապատկերների վրա։

REFERENCES

1. Gracia CR, Freeman EW. Onset of the Menopause Transition: The Earliest Signs and Symptoms. Obstet Gynecol Clin North Am. 2018 Dec; 45(4):585-597. doi: 10.1016/j.ogc.2018.07.002. Epub 2018 Oct 25.

2. N. Santoro, J. R. Brown, T. Adel, and J. H. Skurnick, Characterization of reproductive hormonal dynamics in the perimenopauseJournal of Clinical Endocrinology & Metabolism, 1996, volume 81, issue 4, pages 1495–1501.

3. Jerilynn C. Prior, Perimenopause: The Complex Endocrinology of the Menopausal TransitionEndocrine Reviews, 1998, volume 19, issue 4, pages 397–428.

4. Georgina E. Hale, Xue Zhao, Claude L. Hughes, Henry G. Burger, David M. Robertson, and Ian S. Fraser, Endocrine features of menstrual cycles in middle and late reproductive age and the menopausal transition classified according to the Staging of Reproductive Aging Workshop (STRAW) staging systemJournal of Clinical Endocrinology and Metabolism, 2007, volume 92, issue 8, pages 3060–3067.

5. Karl R. Hansen, Nicholas S. Knowlton, Angela C. Thyer, Jay S. Charleston, Michael R. Soules, and Nancy A. Klein, A new model of reproductive aging: the decline in ovarian non-growing follicle number from birth to menopauseHuman Reproduction, 2008, volume 23, issue 3, pages 699–708.

SOURCES

Estrogen’s Storm Season: Stories of Perimenopause, Dr. Jerilynn Prior, 2005
Our Bodies, Ourselves: Menopause, The Boston Women’s Health Collective, 2006
The Wisdom of Menopause, Christiane Northrup, MD, 2012
The Merck Manual: Menopause, consumer versionprofessional version