Scroll Top

Գիշերային քրտնարտադրություն և ջերմահորդանքներ

Դաշտանադադարի անցումային շրջանում գիշերային քրտնարտադրությունը և ջերմահորդանքները հաճախ հանդիպող երևույթներ են: Գիշերային քրտնարտադրությունը որոշ կանանց մոտ սկսվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ցիկլերը դեռ կանոնավոր են:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ է գիշերային քրտնարտադրությունը և ջերմահորդանքը։

Գիշերային քրտնարտադրության և ջերմահորդանքի ախտանիշները սովորաբար միասին են դիտարկվում և հիշատակվում որպես վազոմոտոր ախտանիշներ (վազոմոտոր են անվանում այն ախտանիշները, որոնք առաջանում են արյունատար անոթների հաճախակի կծկման և ընդլայնման արդյունքում):

Գիշերային քրտնարտադրությունը՝ դա նույն ջերմահորդանքն է, պարզապես այն տեղի է ունենում քնած ժամանակ: Դաշտանադադարի անցումային շրջանում կանանց 80%-ը ինչ-որ պահի վազոմոտոր ախտանիշներ է ունենում (1): Հետազոտություններից մեկում մասնակցել է 24 կին, որոնց միջին տարիքը՝ 47 էր։ Նրանց շուրջդաշտանադադարի օրագրերում նշված ախտանիշների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ գիշերային քրտնարտադրությունը հիմնականում տեղի է ունենում նախադաշտանային օրերին (2):

 

ՉՈՐՍ ՏԻՊԻ ԸՆԹԱՑՔ

Վերջերս, շուրջդաշտանադադարի շրջանում վազոմոտոր ախտանիշների սկիզբն ու դրանց հաճախականությունն է ուսումնասիրվել։ Արդյունքների վերլուծման ժամանակ պարզվել է, որ անցումային շրջանը չորս տարբեր ընթացք է ունեցել։ Առաջին խմբում (18%) վազոմոտոր ախտանիշները սկսվել էին վերջին դաշտանից շուրջ 11 տարի առաջ, իսկ դրանից հետո արագ նվազել էին: Մեկ այլ խմբում (25%) ախտանիշները նույնպես սկսվել էին վերջին դաշտանից շուրջ 11 տարի առաջ, բայց ի տարբերություն նախորդ խմբի, վերջին դաշտանից հետո դրանք ավելի երկար էին տևել։ Երրորդ խմբի մոտ (30%), ի տարբերություն նախորդ երկու խմբերի, ախտանիշները ավելի ուշ էին սկսվել (մոտավորապես վերջին դաշտանային ցիկլի ժամանակ) և ուշ էլ նվազել էին: Իսկ կանանց վերջին խումբը (27%)՝ շուրջդաշտանադադարի ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ էր վազոմոտոր ախտանիշներ ունեցել (3):

Interviews with Experts

Dr. Marcie Richardson, ObGyn
Director, Menopause Clinic Atrius Health
Assistant Clinical Professor, Harvard Medical School

Հորմոնային հավանական պատճառներ

Գիշերային քրտնարտադրության և ջերմահորդանքների ճշգրիտ պատճառը լիովին բացահայտված չէ, սակայն, հիմնվելով էստրոգենային հորմոնոթերապիայի արդյունավետության վրա, որոշ հետազոտողներ գտնում են, որ էստրոգենի նվազումը կարող է ջերմահորդանքների պատճառ հանդիսանալ (4)։ Էստրոգենի անկման այդ տեսությունով կարելի է բացատրել վազոմոտոր ախտանիշների (ՎԱ) առաջացումը այն կանանց մոտ, որոնք շատ մոտ են գտնվում դաշտանադադարին՝ ժամանակի առումով: Սակայն, ՎԱ-ներ են տեղի ունենում նաև անցումային շրջանի հորմոնային տեղաշարժերի սկզբնական փուլում, երբ էստրոգենի մակարդակը բարձր է: Ուստի, կարելի է ենթադրել, որ որոշ կանանց մոտ էստրոգենի մակարդակի ցանկացած փոփոխությունից կարող են ՎԱ-ներ առաջանալ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս (4), որ ջերմահորդանքներ ունեցող կանանց մոտ հորմոնների մակարդակի փոփոխության հետևանքով «ջերմամեկուսիչ գոտին» նեղանում է (դա այն գոտին է, որում մենք մեզ հարմարավետ ենք զգում՝ ո՛չ քրտնում ենք, ո՛չ էլ մրսում):

Գիշերային քրտնարտադրությունը կարող է առաջանալ նաև առողջական բազմաթիվ այլ լուրջ խնդիրների հետևանքով (լրիվ ցանկը ներկայացված է Mayo կլինիկայի կայքում)։ Այնպես որ, երբ սկսում եք գիշերային քրտնարտադրություն ունենալ, տեղյակ պահեք ձեր բժշկին՝ բուն պատճառը պարզելու համար։

Առաջարկվող միջոցներ

ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

ՀՐԱՀՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Թեև գիշերային քրտնարտադրությունը հաճախ կապում են դաշտանի բացակայության հետ, որոշ կանայք կարող են բացահայտել, որ դրանք առաջանում են այլ հրահրող գործոններից, օրինակ՝ որոշակի սննդի կամ ալկոհոլի օգտագործումից: Եթե հետևեք ախտանիշներին, ապա ավելի հեշտությամբ կհայտնաբերեք այդ գործոնները:

ԽԹԱՆՎԱԾ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ. լարվածությունը թուլացնելու նպատակով կիրառվում է խորը և դանդաղեցված շնչառական վարժություններ։ Մի փոքրածավալ հետազոտության համաձայն, ջերմահորդանքները նվազում են, եթե քնելուց առաջ դանդաղ և խորը շունչ քաշել և արտաշնչել։ Երբ գիշերն արթնանում եք քրտնարտադրության պատճառով, խորհուրդ է տրվում փորձել այս շնչառական վարժությունները, որպեսզի կարողանաք նորից քնել (5):

ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ. այս մետա-վերլուծությունը վազոմոտոր ախտանիշները նվազեցնելու և կյանքի որակը բարելավելու համար խրախուսում է ասեղնաբուժության կիրառումը՝ բուժման այլ մեթոդների հետ համատեղ, կամ որպես ինքնուրույն միջոց:

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ․ գիշերը ներքնազգեստի վրայից վերնաշապիկ հագեք, քնեք զով ննջասենյակում կամ բարձի տակ պահեք սառցե պարկ։ Տաքացրեք ձեր անկողինը քնելուց առաջ, չնայած դա կարող է ձեզ անտրամաբանական թվալ։ Բանն այն է, որ եթե անկողինը սառն է լինում, մարմինը կարող է արձագանքել ջերմաստիճանի այդ փոփոխությանը վազոմոտոր ախտանիշներով:

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԱՆՈՂ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ՍԱՎԱՆՆԵՐ. մենք վերջերս իմացանք, որ հատուկ տեխնոլոգիաների միջոցով արտադրվում են խոնավությունը կլանող հագուստ և սավաններ, որոնք օգնում են ավելի հարմարավետ զգալ ջերմահորդանքների ժամանակ:

 

ՍՆՆԴԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

ՍԵՎ ԿՈՀՈՇ. Սև կոհոշ (Cimicifuga racemosa) բույսը լայնորեն օգտագործվում է Եվրոպայում։ Այն հաճախակի փորձում են կիրառել որպես վազոմոտոր ախտանիշների նվազեցման միջոց։ Որոշ կանայք նշում են, որ այն իրոք օգտակար է, սակայն Cochrane Review-ի կողմից վերջերս իրականացված մի քանի հետազոտությունների արդյունքների վերլուծության համաձայն, սև կոհոշը՝ դատարկահաբից (պլացեբոյից) ավելի արդյունավետ չէ, ուստի երաշխավորված եզրակացության համար հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ (6)։

 

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԴԵՂՈՐԱՅՔ

ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ. պարզվել է, որ էստրոգենով և պրոգեստիններով թերապիան նվազեցնում է գիշերային քրտնարտադրությունը և ջերմահորդանքները (7): Սակայն, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որ իմանաք, թե արդյո՞ք դա ձեզ համար լավ տարբերակ է:

Ռեսուրսներ

Paced Breathing for Hot Flashes, from the North American Menopause Society

Research on the Narrowing of the Thermoneutral Zone, by R. R. Freedman

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:

REFERENCES

1. Gold EB, Colvin A, Avis N, Bromberger J, Greendale GA, Powell L, Sternfeld B, Matthews K. Longitudinal analysis of the association between vasomotor symptoms and race/ethnicity across the menopausal transition: study of women’s health across the nation. Am J Public Health. 2006 Jul; 96(7): 1226-35.

2. Hale GE, Hitchcock CL, Williams LA, Vigna YM, Prior JC. Cyclicity of breast tenderness and night-time vasomotor symptoms in mid-life women: information collected using the Daily Perimenopause Diary. Climacteric. 2003 Jun; 6(2):128-39.

3. Tepper PG, Brooks MM, Randolph JF, et al. Characterizing the Trajectories of Vasomotor Symptoms Across the Menopausal Transition.Menopause (New York, NY). 2016; 23(10):1067-1074. doi:10.1097/GME.0000000000000676.

4. Rossmanith WG, Ruebberdt W. What causes hot flushes? The neuroendocrine origin of vasomotor symptoms in the menopause.Gynecol Endocrinol. 2009 May; 25(5): 303-14.

5. Sood, R. et al. Paced breathing compared with usual breathing for hot flashes. Menopause. 2013 Feb; 20(2):179-84.

6. Leach MJ, Moore V. Black cohosh (Cimicifuga spp.) for menopausal symptoms.Cochrane Database Syst Rev. 2012 Sep 12;(9):CD007244. doi: 10.1002/14651858.CD007244.pub2.

7. Maclennan AH, Broadbent JL, Lester S, Moore V. Oral oestrogen and combined oestrogen/progestogen therapy versus placebo for hot flushes. Cochrane Database Syst Rev. 2004 Oct 18;(4):CD002978.

8. Susan D. Reed; Johanna W. Lampe; Conghui Qu; Wade K. Copeland; Gabrielle Gundersen; Sharon Fuller; Katherine M. Newton. Premenopausal vasomotor symptoms in an ethnically diverse population. Menopause. 21(2):153–158, FEB 2014